• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովը բարձր է գնահատում առողջապահության նախարարության հետ գործակցությունը

28 մարտի, 2022

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին, ICMP քաղաքականության և համագործակցության գծով տնօրեն Անդրեաս Քլայզերին, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանին:

Նախարարը  ընդգծել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի էական դերը` պատերազմի հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու համար փորձանմուշների ԴՆԹ նույնականացումն իրականացնելու հարցում:  

«Արվել է ամեն բան` հնարավորինս սեղմ ժամկետներում առավելագույն թվով լիարժեք գենետիկական բնութագրեր ունենալու համար: Այդ ամբողջ ընթացքում մենք եղել ենք բաց և հաշվետվողական»,-ասել է Անահիտ Ավանեսյանը: 

 Քեթրին Բոմբերգերը բարձր է գնահատել  հանձնաժողովի գենետիկ փորձագետների և ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» փորձագետների արդյունավետ գործակցությունը` շեշտելով, որ Հայաստանն ամբողջությամբ պահպանել է Գենետիկական փորձաքննությունների անցկացման ընթացակարգի` միջազգայնորեն ընդունված գործելակարգերը:

Քեթրին Բոմբերգերը նշել է, որ Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովը կշարունակի իր աջակցությունը տրամադրել Հայաստանին պատերազմի հետևանքները հաղթահարելու հարցում` սերտ համագործակցելով հայաստանյան գործընկեր կազմակերպության հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: